Շարժական բուժօգնության կայան Արցախի զինվորների համար
Ակտիվ

Այս պահին «ՖՐԻԴՈՄ» հիմնադրամի աջակցությամբ շտապ կարգաբերվում և կահավորվում է շարժական բուժօգնության կայան՝ հագեցված ժամանակակից տեխնոլոգիաներով։
Պատրաստ լինելուն պես այն կուղարկվի Արցախի սահմանագիծ՝ առաջնագծում մարտնչող զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
Նախագծի իրականացման համար խիստ անհրաժեշտ են նաև հետևյալ պարագաները՝
- Ցավազրկող և ջերմիջեցնող դեղեր (երկակի ուժեղ ազդեցության)
- Ժգուտ
- Յոդ, բժշկական սպիրտ
- Վիրակապելու պարագաներ, ստերիլ բինտ, բամբակ
- Հակաբակտերիալ լեյկոպլաստիրներ
- Ներարկիչներ
- Լայն կիրառման անտիբիոտիկներ և հակաբակտերիալ դեղեր
- Հակահիստամիններ
- Կորվալոլ և կատվախոտ (վալերիանա)
Օգնելու համար կապվե՛ք ստորև՝ նշելով անուն և հեռախոսահամար։ Ձեր օգնությունը շատ կարևոր է այս վճռորոշ պահին։ Օգնե՛նք պահպանել մեր քաջ զինվորների առողջությունն ու կյանքը։