Մեր
պատմությունը
Մեր
պատմությունը
Տնօրենի և խորհրդի անդամների մասին
Բարեգործության և աջակցության «ՖՐԻԴՈՄ» հիմնադրամը հիմնադրվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2011 թ․ ապրիլի 1-ին, հիմնադիր՝ Սամվել Արթուրի Գալստյանի որոշմամբ, համաձայն ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի բաժնի կողմից 12.04.2011-ին։
Հիմնման օրից «ՖՐԻԴՈՄ» հիմնադրամն իրագործել է մի շարք բարեգործական նախագծեր՝ որպես հիմնական նպատակ ունենալով աջակցությունը Արցախի բանակին և ժողովրդի բարեկեցությունը։


Նպատակների
մասին
Բարեգործության և աջակցության «ՖՐԻԴՈՄ» հիմնադրամի նպատակներն են՝
- նոր սերնդի կրթական ինովացիոն մոդելի հիմնադրում, ազգի արժանի գենոֆոնդի վերարտադրության համար,
- կրթական գործընթացում, բարոյական, մշակութային, էթիկական արժանիքների դերի խորացում,
- ուշադրություն դարձնել մանկատների, դպրոցների բարեկարգմանը, հատկապես գյուղերում,
- սերտ համագործակցություն և ջանքերի միավորում ԱՀ պետական, տեղական և հասարակական կազմակերպությունների հետ կրթության որակի բարձրացման և բարեփոխումների հետ կապված հարցերի լուծման համար,
- նախատեսվող ծրագրերի պլանավորված ֆինանսավորում,
- հասարակության պահանջի բավարարում բարձրորակ մասնագետներով,
- համագործակցություն արտասահմանյան գործընկերների հետ փորձի ձեռք բերման նպատակներով,
- հումանիտարություն, թափանցիկություն, ժողովրդավարության հիմնարարության սկզբունքներով կրթական համակարգի մշակում սովորողների ինտելեկտուալ, մշակութային և բարոյական զարգացման կարիքների բավարարման համար,
- անապահով երեխաների հանգստի և ժամանցի կազմակերպում,
- երեխաների և ուսանողների թոշակների և դրամական պարգևների սահմանում անապահով ընտանիքների համար,
- կրթության զարգացմանը նպաստող տեղեկատվական ռեսուրսների ստեղծման սատարում,
- հրապարակչական գործունեության կրթության ոլորտներում,
- շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
- զինծառայողների համար անվճար տարբեր ծրագրերի կազմակերպում և ֆինանսավորում,
- քաղաքացիների անվճար բժշկական ծառայությունների մատուցման ծրագրերի կազման ֆինանսավորում,
- անհատ ձեռներեցների և ընկերությունների կողմից ներկայացված բիզնես ծրագրերի ֆինանսավորում,
- բարեգործական այլ ծրագրերի իրականացում։




